Skip to main content

IRIS Business Incubator

Three4ResilientArmenia Գաղափարատոն Սյունիք 2025

Երբևէ մտածե՞լ եք սեփական բիզնես սկսելու մասին։ Եթե այո, հավանաբար առաջին հարցը եղել է «ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել, արդյո՞ք կհաջողեք, թե ոչ»:

Այդ հարցերի պատասխանները ստանալու լավագույն ժամանակը հիմա է, իսկ հնարավորությունը՝ Գաղափարատոնը։ Միջոցառում, որի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ բիզնես գաղափարների գեներացման գործիքակազմին և աշխատել ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ այն ավելի կենսունակ դարձնելու համար։

 Միջոցառման մասին
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Three4ResilientArmenia ծրագիրը, որն իրականացվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր» հիմնադրամի և «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից, նպատակ ունի նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է երկօրյա ինտերակտիվ Գաղափարատոն, որն ուղղված է թիրախային խմբերի շրջանում ձեռներեցության խթանմանը։

 Մայիսի 16-17, Գորիս, Իմփաքթ Հաբ Սյունիք

Ի՞նչ է Գաղափարատոնը
Գաղափարատոնը բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում է, որը համատեղում է ուսուցողական, թիմային աշխատանքային և խաղային տարրեր՝ նպաստելով ստեղծագործական մտածողության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։

Մասնակիցները․
– Սովորում են՝ ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ։
-Սովորում են «Բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման լրացուցիչ գործիքները։
– Բացահայտում են իրենց ձեռնարկատիրական տաղանդները և զարգացնում թիմային աշխատանքի հմտությունները՝ գործնական խմբային աշխատանքների միջոցով։
-Թիմերում կատարում են դերաբաշխում՝ յուրաքանչյուր մասնակցի հմտություններն ու անհատական ​​ուժեղ կողմերը հաշվի առնելով։
– Ծանոթանում և աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով կապեր և ձեռք բերելով մենթորներ։
– Ձեռք են բերում հնարավորություն՝ դիմելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի գործող ծրագրերին։

Գաղափարատոնի հիմնական նպատակն է՝ խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, օգնել մասնակիցներին հայտնաբերել իրենց բիզնես ներուժը և տրամադրել գործիքակազմ, որը կօգնի գաղափարը վերածել իրական բիզնեսի։

 Ինչպես մասնակցել
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, այդ թվում՝
– Լեռնային Ղարաբաղից 2020 և 2023 թթ. տեղահանվածներ
2020 թ. պատերազմի մասնակիցներ, տուժածներ/վիրավորներ
– Հյուրընկալող համայնքներում բնակվող տեղացիներ
– Ուսանողներ և երիտասարդներ
– Ձեռներեցությամբ հետաքրքրված անձինք

Հայտադիմումների ընդունում
Ընտրությունն իրականացվելու է հայտադիմումների ընդունման՝ սույն հայտարարության միջոցով։ Հայտարարությունը գործում է 2025թ․ ապրիլի 10-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ․ մայիսի 4-ն է։

Առցանց հայտադիմումը հասանելի է հղմամբ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdxQrHLUQv07C…/viewform

 Տեղերը սահմանափակ են, դիմեք հիմա և միացեք նորարարության ու ձեռներեցության այս բացառիկ հնարավորությանը!