- (011) 474724
- info@irisbi.am
- Պարոնյան 21/1, Երևան, Հայաստան
Մենք տրամադրում ենք բիզնեսի աջակցության ծառայությունների ամբողջական շղթա բիզնես գաղափար ունեցող ապագա ձեռներեցներին, ստարտափներին և ՓՄՁ-ներին՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորություն, ֆինանսներին հասանելիություն և այլ օժանդակ ծառայություններ: Մեր ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է ԻՐԻՍ Ակադեմիայի միջոցով, որը բիզնես ինկուբացիայի լիարժեք կրթական ծրագիր է՝ ներառելով բիզնեսի զարգացմանն ուղղված տարբեր թեմաներ՝ գաղափար ստեղծելուց և վավերացնելուց մինչև կենսունակ բիզնես պլանի կազմում։
ԻՐԻՍ ԲԻ-ն մշակել է աքսելերացիոն ծրագրի ուրույն մեթոդաբանություն ՝ ուղղված «Արտադրանք-շուկա, արտադրանք-վաճառքի ուղիների համապատասխանություն, հաճախորդ և թիմ» բիզնեսի աքսելերացիայի մոդելին : Այս ուսումնական ծրագիրը ներառում է կարիքների անհատական գնահատում, վարպետության դասեր, բաց ժամեր, թիմային աշխատանք և նեթվորքինգ, ինչպես նաև խորհրդատվական հանդիպումներ մենթորների հետ: