Skip to main content

IRIS Business Incubator

Այլ Ծառայություններ

Ծառայություններ

Կայուն բիզնեսների խթանում

ԻՐԻՍ ԲԻ-ն ունի հստակ առաքելություն՝ զարգացնել ձեռնարկություններ, որոնք ոչ միայն կայուն աճ են գրանցում, այլև ակտիվորեն մասնակցում են համայնքի կայուն զարգացմանը: Մենք շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման առաջամարտիկներից ենք՝ ձգտելով նվազագույնի հասցնել թափոնները և բարելավել ծախսերի արդյունավետությունը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ազդեցությունը: Սրա շնորհիվ մեր կողմից աջակցություն ստացող յուրաքանչյուր բիզնես ապագայում զգալիորեն նպաստելու է մեր համայնքների զարգացմանը:

Փափուկ հմտությունների զարգացում

Ժամանակակից ձեռնարկատիրական աշխարհում միայն տեխնիկական հմտությունները բավարար չեն: Փափուկ հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցությունը, առաջնորդությունը, ճկունությունը, հավասարապես կարևոր են: Մենք ապագա ձեռներեցներին զինում ենք հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով:

Միջոցառումների կազմակերպում և նեթվորքինգ

Նեթվորքինգը ցանկացած ինկուբացիոն ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից է։ ԻՐԻՍ ԲԻ-ը ունի տարբեր նեթվորքինգ և ստարտափ միջոցառումների կազմակերպման մեծ փորձ՝ ուղղված գաղափարների, փորձի և գիտելիքների փոխանակմանը և բիզնես կապեր հաստատելուն։

Տեսանելիություն և առաջխաղացում

ԻՐԻՍ ԲԻ-ն լուսաբանում է իր հաջողակ ձեռներեցների գործունեությունը սոցիալական մեդիա հարթակների, կայքի թարմացումների, տեղեկագրերի և մեդիա համագործակցության միջոցով: