- (011) 474724
- info@irisbi.am
- Պարոնյան 21/1, Երևան, Հայաստան
Մեր քոուչինգի մոդելը ենթադրում է, որ յուրաքանչյուր ձեռներեց ունի իր պատասխանատու քոուչը, ով հետևում է բիզնեսի պլանավորման ամբողջ ընթացքին՝ ապահովելով, որ ծագող բոլոր հարցերն ու խնդիրները ժամանակին բացահայտվեն և լուծում ստանան՝ համապատասխան մասնագետների մոտ ուղղորդվելու արդյունքում։
Մենթորության մոդելն ապահովում է, որպեսզի ռեզիդենտների՝ դասընթացների և քոուչինգի ընթացքում բացահայտված լրացուցիչ մասնագիտական կարիքներն իրենց լուծումը գտնեն ոլորտի այլ պրոֆեսիոնալների և փորձագետների հետ անմիջական կապ ապահովելու միջոցով։
Մենք ունենք տարբեր ոլորտների փորձագետների հետ համագործակցության հաջողված փորձ և հաստատված կապեր։ Ոլորտային փորձագետների, մենթորների, քոուչների մեր ստեղծած ցանցին հասանելիության շնորհիվ բազմակի անգամ ավելանում է ինկուբացիա անցնող բիզնեսների հաջողության հավանականությունը։
Ի լրումն վերոնշյալի՝ մեր նախորդ ռեզիդենտները ևս դառնում են մենթորներ ստարտափների նոր սերնդի համար՝ կիսվելով իրենց փորձով և կապերով։