Skip to main content

IRIS Business Incubator

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ո՞րն է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը և նպատակը

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ստեղծման հիմքում կա երկու կարևոր գործոն։ Նախկինում Հայաստանում ձեռներեցության զարգացման ուղղությամբ շատ ծրագրեր և նախաձեռնություններ կային, սակայն չկար ավանդական ՓՄՁ ոլորտում գործող բիզնես ինկուբատոր, որը կտրամադրեր բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթան։ Բացի այդ, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործունեության հեռահար նպատակներից մեկն էր ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ առավել արդյունավետ կիրականացվեր  հայրենադարձների, միգրանտների, հաշմանդամություն ունեցող անձանց տնտեսական ինտեգրումը։

Ի՞նչ փուլեր ու ծրագրեր է անցնում մարդը/կազմակերպությունը՝ ԵՄ ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտ դառնալով:

ԻՐԻՍ ԲԻ ռեզիդենտ դառնալու գործընթացը շատ մրցակցային է։ Մենք բիզնես գաղափարները հավաքագրում ենք բաց հայտարարության միջոցով, որին կարող են դիմել ամենատարբեր ոլորտներում բիզնես գաղափար ունեցող կամ արդեն իսկ գործունեություն ծավալող ձեռներեցներ և թիմեր։ Տարբեր նախաինկուբացիոն փուլերով այդ գաղափարները ֆիլտրվում են և ընտրված մասնակիցներն այնուհետև հրավիրվում են ԻՐԻՍ ակադեմիա։ ԻՐԻՍ ակադեմիան հենց մեր ինկուբացիայի ծրագրի սկիզբն է, երբ մասնակիցները շուրջ երկու ամիս տևողությամբ ինտենսիվ դասընթացների և քուոչինգի արդյունքում իրենց բիզնես գաղափարը և բիզնես մոդելը վերածում են կենսունակ գործարար ծրագրի՝ հստակ մատնանշելով իրենց ռազմավարությունը, զարգացման ուղղությունները, գործառնական և մարքեթինգային պլանները, ֆինանսական կարիքները և կանխատեսումները։ Ընդհանուր պրոցեսը մինչև ֆինանսավորում տևում է շուրջ 6-7 ամիս, ինչից հետո ևս մենք շարունակում ենք ինկուբացիան՝ ապահովելով ֆինանսավորում ստացած բիզնեսների կայուն աճն ու զարգացումը։

Ի՞նչ մասնագետներ են աշխատում ռեզիդենտների հետ, ու ի՞նչ արդյունքներ են արդյունքում ստացվում:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հաջողության գրավականներից է հավաքված թիմը, որի յուրաքանչյուր անդամ ոչ միայն իր գործի գիտակն է, այլև իսկապես ուզում է իր ներդրումն ունենալ Հայաստանում ձեռներեցության զարգացման նոր մշակույթ ներդնելու ուղղությամբ։ Հատկապես նախորդ դժվարություններով լի տարիներին մեր թիմը ցույց տվեց, թե ճկուն աշխատանքը որքան կարևոր է կազմակերպության առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար։ Եվ որ ամենակարևորն է, նույնը նրանք կարողացան սովորեցնել մեր ռեզիդենտ-մասնակիցներին, ովքեր ևս, վերափոխելով իրենց բիզնես մոդելները, դիմագրավեցին ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակին և շարունակեցին ու է՛լ ավելի զարգացրեցին իրենց բիզնեսները։ Մեր փորձագետները, ովքեր հանդիսանում են դասընթացավար և քոուչ, բիզնես ոլորտում պրակտիկ փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ են, ովքեր մեծ ցանկություն ունեն այդ փորձն ու գիտելիքները փոխանցելու սկսնակ ձեռներեցներին։

Ինչպե՞ս է ավարտվում յուրաքանչյուր ծրագիրը: Ի՞նչ է ստանում բիզնեսը, հանրությունը և երկրի տնտեսությունը։

 

-Մեր աշխատանքի կարևոր առանձնահատկություններից է այն, որ բացի ինկուբացիոն ծառայությունները, մենք նաև մեր ռեզիդենտների համար ստեղծում ենք ֆինանսներին հասանելիություն։ ԻՐԻՍ ծրագրի շրջանակում նրանց գործունեությունը խթանելու համար առկա էր դրամաշնորհային և փոխառությունների ֆոնդ։ Ռեզիդենտների հետ աշխատանքը ինկուբացիայի միջոցով շարունակվում է նաև ֆինանսավորումից հետո։ Նրանք դառնում են մեր համայնքի անդամները, մենթորություն են անում հաջորդ փուլի մասնակիցներին, մասնակցում բիզնես ինկուբատորի կողմից կազմակերպվող թեմատիկ համայնքային միջոցառումներին, գործարար կապեր հաստատում, օգտվում մեր փորձագետների խորհրդատվությունից։ Արդեն իսկ ԻՐԻՍ ԲԻ-ն աշխատել է 500-ից ավել ձեռներեցների հետ, 150-ից ավել ձեռներեցների գաղափարներ ֆինանսավորում են ստացել։ Վստահաբար՝ գրագետ բիզնես վարելու շնորհիվ փոխվում է նաև երկրում գործարարության ընդհանուր մթնոլորտը, նոր ձեռնարկություններ են գրանցվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում, հանրությանն առաջարկվում են որակյալ ու մրցունակ ապրանքներ և ծառայություններ, և մեծանում է նրանց աճի պոտենցիալը՝ ավել հզոր տնտեսություն ստեղծելու համար։