- (011) 474724
- info@irisbi.am
- Պարոնյան 21/1, Երևան, Հայաստան
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործունեությունն ուղղված է Հայաստանում ձեռնարկատիրական մտածելակերպի խթանմանը և հաջողակ ձեռնարկությունների կայուն աճի ապահովմանը: ԻՐԻՍ ԲԻ-ն հիմնադրվել է 2019 թվականին երկու հիմնադիր կազմակերպությունների՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից, և հավատարիմ է Հայաստանի բիզնես միջավայրը նորարարական մոտեցումների միջոցով վերափոխելու իր առաքելությանը:
Մեր առաքելությունն է՝ աջակցել ձեռներեցներին նորարար և հաջողակ բիզնեսներ ստեղծելու և զարգացնելու գործում՝ տրամադրելով բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա։
Մեր տեսլականն է՝ բարելավել Հայաստանում բիզնես ինկուբացիայի և բիզնեսի աջակցման ծառայությունների էկոհամակարգը՝ դառնալով համագործակցության, կապերի ստեղծման և ֆինանսների հասանելիության հարթակ ավանդական ՓՄՁ ոլորտում գործող ձեռներեցների համար։
ԻՐԻՍ-ը Հայաստանում առաջին բիզնես ինկուբատորն է, որի գործունեությունն ուղղված է ավանդական ՓՄՁ ոլորտի զարգացմանը։ ԻՐԻՍ-ի բիզնես մոդելում մեծապես կարևորվում է նաև տնտեսական ինտեգրումը։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել կայուն և մրցունակ փոքր ու միջին ձեռնարկություններ՝ տրամադրելով աջակցության ամբողջական շղթա, ինչը թույլ կտա ձեռներեցներին իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչել և շուկա դուրս բերել։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ԵՄ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում:
«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թ-ին՝ ՀՀ-ում գործող կամ նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանության, վերջիններիս օժանդակելու իրենց գործունեությունն իրականացնելու համար: Կազմակերպությունը կառավարվում է Խորհրդի կողմից և համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, ում միջոցով պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն գործարարներին իրենց բիզնեսի կառավարման ժամանակ: Կազմակերպության առաքելությունն է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, պաշտպանել նրանց իրավունքները, ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրության բարելավման նպատակով հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով, իրազեկման նպատակով անդամների շրջանակներում կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և սեմինարներ: