Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում բիզնես ինկուբացիոն ծրագրի առաջին փուլը, որը մեկնարկել է 2025 թվականի մայիսի 14-ին։
📊 Մասնակցության և ընտրության գործընթաց
Ծրագրին դիմել է ընդհանուր 406 մասնակից՝
- 249՝ SPARK
- 157՝ BUILD
🎓 ԻՐԻՍ Ակադեմիա
Դիմորդներից ընտրված մասնակիցները անցել են ԻՐԻՍ ԲԻ Ակադեմիայի դասընթացներ, որտեղ ընդգրկվել է՝
- 75 մասնակից
- 35՝ SPARK
- 40՝ BUILD
Մասնակիցների աշխարհագրությունը ընդգրկել է ինչպես Երևանը, այնպես էլ մարզերը՝ ապահովելով ծրագրի ներառականությունը։
🚀 Բիզնես գաղափարներից դեպի իրական արդյունքներ
Ծրագրի կարևոր փուլերից մեկը բիզնես գաղափարների մշակման և ներկայացման գործընթացն էր․
- 49 մասնակից ներկայացրել են իրենց բիզնես պլանները (BP Pitch)
- 21՝ SPARK
- 28՝ BUILD
Վերջնական փուլում ընտրվել և ֆինանսավորվել են՝
- 28 ձեռներեցներ
- 13՝ SPARK
- 15՝ BUILD
Ծրագրի ավարտին 28 ձեռներեցներ ստացել են հավաստագրեր, հաստատելով իրենց պատրաստվածությունն ու կարողությունները՝ զարգացնելու կենսունակ և կայուն բիզնեսներ։
