ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը RECONOMY ծրագրի աջակցությամբ մեկնարկում է աքսելերացիոն ծրագիր, որն ուղղված է տնտեսության փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը։ RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) տարածաշրջանային ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercooperation-ի կողմից Արևմտյան Բալկաններում և Արևելյան գործընկերության տարածաշրջաններում:
Ծրագրի նպատակն է՝
- խթանել ՓՄՁ-երի կարողությունները ներդրումային պատրաստվածության և բիզնեսի ընդլայնման համար,
- ապահովել ֆինանսավորման նոր, հասանելի հնարավորություններ շրջանառու միջոցների ֆոնդի միջոցով,
- ներդնել կայուն և վճարովի ծառայությունների ձևաչափ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է պատրաստել 8 վիդեո դասընթաց, յուրաքանչյուրի տևողությունը՝ առավելագույնը 90 րոպե, որոնք կդառնան ծրագրի թվայնացված բովանդակության հիմնական բաղադրիչը։
Նպատակ`
Ֆիլմարտադրող ընկերության ներգրավման հիմնական նպատակը բարձրորակ ուսուցողական տեսանյութերի պատրաստումն ու մոնտաժումն է, որոնք կդառնան ծրագրի թվային ուսուցման հիմնական գործիքը։
Աշխատանքների ծավալ և սպասվող արդյունքներ`
-Նախապատրաստական փուլ
- Մշակել նկարահանման պլան և ժամանակացույց,
- Համագործակցել ծրագրի փորձագետների հետ՝ սցենարի և դասընթացի կառուցվածքի ամբողջականացման համար։
– Արտադրական փուլ
- Նախապես ընտրված տարածքում կամ ստուդիայում կազմակերպել 8 դասընթացի նկարահանում,
- Ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, լույսեր, ձայնագրիչներ),
- Կազմակերպել բազմակողմանի նկարահանում (մի քանի դիտանկյուններից)։
– Հետարտադրական փուլ
- Մոնտաժել յուրաքանչյուր դասընթացի վերջնական տարբերակը յուրաքանչյուրն առավելագույնը 90 րոպե)
- Կատարել ԻՐԻՍ ԲԻ-ի և փորձագետների կողմից առաջարկվող փոփոխությունները՝ տեսանյութերը վերջնականացնելու համար
- Ավելացնել գրաֆիկական տարրեր և IRIS BI-ի բրենդավորում,
- Ապահովել ձայնի և վիզուալի բարձր որակը,
- Հանձնել վերջնական ֆայլերը հարմար ձևաչափով (MP4)։
Արդյունքներ `
Ընկերությունը պետք է տրամադրի․
- 8 բարձրորակ վիդեո դասընթաց (յուրաքանչյուրն առավելագույնը 90 րոպե),
- Յուրաքանչյուր վիդեոյի համար՝
- մոնտաժված և ամբողջական տեսանյութ՝ ներառյալ ծրագրային բրենդավորում։
- մոնտաժված և ամբողջական տեսանյութ՝ ներառյալ ծրագրային բրենդավորում։
Ժամկետներ`
- Նախապատրաստական աշխատանքներ՝ 2025թ․ սեպտեմբեր 22-30,
- Նկարահանումներ՝ 2025թ․ հոկտեմբերի 3-13,
- Մոնտաժ և վերջնական հանձնում՝ 2025թ․ հոկտեմբերի 14 – նոյեմբերի 4։
Որակական պահանջներ`
Ընկերությունը պետք է ունենա․
- Վերջին 3 տարիներին առնվազն 1 նմանատիպ նախագծի փորձ (ուսուցողական/կորպորատիվ տեսանյութեր),
- Տեխնիկական հագեցվածություն (լուսավորություն, ձայնագրություն, HD/4K տեսագրություն),
Դիմելու կարգ
Հետաքրքրված ընկերությունները պետք է ներկայացնեն․
- Ընկերության պորտֆոլիո, իրականացրած նմանատիպ աշխատանքների հղումներ կամ նմուշներ,
- Առաջարկվող թիմի կազմում ներգրավված մասնագետների ցանկ,
- Ֆինանսական առաջարկ՝ բյուջեի բացվածքով
- Դիմելու վերջնաժամկետ – Սեպտեմբերի 8
Հարցերի և առաջարկների համար դիմել` info@irisbi.am