Skip to main content

IRIS Business Incubator

ՁԵՌՆԱՐԿ․Դիզայն մտածողության ռազմավարությունները սոցիալական ազդեցության համար

«Հզորացում և նորարարություն. ինչպես կիրառել դիզայն մտածողության ռազմավարությունները սոցիալական ազդեցության համար»

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի կողմից մշակված այս համապարփակ ուղեցույցը ներկայացնում է դիզայն մտածողության մոտեցումները՝ որպես գործնական գործիք սոցիալական խնդիրների լուծման և ազդեցություն ստեղծող բիզնեսների զարգացման համար։

Այն նախատեսված է սկսնակ և գործող ձեռներեցների, նորարարների և սոցիալական ազդեցություն ստեղծող մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես մոդելները, գտնել նոր լուծումներ և ստեղծել սոցիալապես պատասխանատու ու ֆինանսապես կենսունակ նախաձեռնություններ։

Սույն Ձեռնարկը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «ՍՔԱՅ ՆԵԹ. երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում: Դրա բովանդակության համար պատասխանատու է բացառապես ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը, և այն պարտադիր կերպով չի արտացոլում Եվրոպական միության տեսակետները:

🔗AM Տեսնել ձեռնարկը հայերեն
🔗 ENG Տեսնել ձեռնարկը անգլերեն