Three4ResilientArmenia Գաղափարատոնը վերադառնում է՝ այս անգամ ավելի լայն և ազգային ձևաչափով։
Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու ԵՊՀ Բիզնես Ինկուբատորի հետ համագործակցությամբ Հայկական Կարիտասը, ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը և Իմփաքթ Հաբ Երևանը հրավիրում են թիրախային խմբերին, ուսանողներին և երիտասարդներին մասնակցելու երկօրյա գաղափարատոն միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում դուք կսովորեք գեներացնել գրագետ ու կենսունակ բիզնես գաղափարներ, կծանոթանաք բիզնես գաղափարների գեներացման գործիքակազմին և հնարավորություն կունենաք աշխատելու ոլորտի լավագույն փորձագետների հետ:
Գաղափարատոնի հիմնական նպատակն է՝ խթանել ձեռնարկատիրական մտածողությունը, օգնել մասնակիցներին հայտնաբերել իրենց բիզնես ներուժը և տրամադրել գործիքակազմ, որը կօգնի գաղափարը վերածել իրական բիզնեսի։
«Ազգային Գաղափարատոն ԵՊՀ 2025»-ը անց է կացվելու Երևանում, ս.թ. հոկտեմբերի 18-19՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շենքում (6-րդ մասնաշենք)։
Ի՞նչ է Գաղափարատոնը
Այն բիզնես գաղափարների գեներացման երկօրյա միջոցառում է, որը համատեղում է ուսուցողական, թիմային աշխատանքային և խաղային բաղադրիչներ՝ նպաստելով ստեղծագործական մտածողության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։
Մասնակիցները․
– Սովորում են, թե ինչպես գեներացնել գրագետ և կենսունակ բիզնես գաղափարներ։
– Սովորում են «Բիզնես գաղափարների գեներացման ճանապարհային քարտեզ» գործիքակազմը և ինքնագնահատման ու վավերացման լրացուցիչ գործիքները։
– Բացահայտում են իրենց ձեռնարկատիրական ունակությունները և զարգացնում թիմային աշխատանքի հմտությունները՝ գործնական խմբային աշխատանքների միջոցով։
– Թիմերում կատարում են դերաբաշխում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի հմտություններն ու անհատական ուժեղ կողմերը։
– Ծանոթանում և աշխատում են ոլորտի լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով կապեր և ձեռք բերելով մենթորներ։
– Ձեռք են բերում հնարավորություն՝ դիմելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և Իմփաքթ Հաբ Արմենիայի գործող ծրագրերին։
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք, այդ թվում՝
– Լեռնային Ղարաբաղից 2020 և 2023 թթ. տեղահանվածներ
2020 թ. պատերազմի մասնակիցներ, տուժածներ/վիրավորներ
– Հյուրընկալող համայնքներում բնակվող տեղացիներ
– Ուսանողներ և երիտասարդներ
– Ձեռներեցությամբ հետաքրքրված անձինք
Հայտադիմումների ընդունում
Ընտրությունն իրականացվելու է հայտադիմումների ընդունման՝ սույն հայտարարության միջոցով։ Հայտարարությունը գործում է 2025թ․ սեպտեմների 24-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2025թ․ հոկտեմբերի 8-ն է։
Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ bit.ly/46vwRE5
Առցանց հայտադիմումը հասանելի է սույն հղմամբ՝ https://forms.gle/8EekoAU8iVgm38p28
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։