Բիզնեսի աջակցության ծրագրի հայտադիմումների ընդունման երկրորդ փուլը բաց է
Սկսեք կամ զարգացրեք ձեր բիզնեսը կամ նախնական փուլում գտնվող նախաձեռնությունը հենց այսօրվանից։
Եթե ունեք բիզնես գաղափար կամ արդեն իսկ նորաստեղծ բիզնես, սակայն չգիտեք ինչպես զարգացնել այն, կամ պարզապես պակասում է ոլորտի փորձագետների աջակցությունը, գիտելիքը կամ ֆինանսական ռեսուրսները՝ ապա այս հնարավորությունը հենց ձեզ համար է։
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման երկրորդ փուլը։
Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 և 2023 թվականի պատերազմներից և Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման նախաձեռնություններում։
Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։
Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։
Վերջնաժամկետ՝ 2025 թ․ դեկտեմբերի 17
Առցանց հայտադիմումները հասանելի են ստորև հղումներով․
SPARK ծրագրի հայտադիմում՝ https://forms.gle/N8DNM7fo3LWYqmzD8
BUILD ծրագրի հայտադիմում՝ https://forms.gle/RVD7PafknkNEcHUJA
Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատեք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմի հետ։
Ծրագրի ավարտին 25 լավագույն մասնակիցներ կստանան դրամաշնորհ՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։