ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման երրորդ փուլը։
Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 և 2023 թվականի պատերազմներից և Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման և զարգացման նախաձեռնություններում։
Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։
Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։
Վերջնաժամկետ՝ 2026 թ․ հունիսի 26
Առցանց հայտադիմումները հասանելի են ստորև հղումներով․
SPARK ծրագրի հայտադիմում՝ https://forms.gle/rn6TwxtHmB79xQWq9
BUILD ծրագրի հայտադիմում՝ https://forms.gle/fynuCzGh5xztNYE66
Լրացուցիչ հարցերի դեպքում կապ հաստատեք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմի հետ։
Ծրագրի ավարտին 25 լավագույն մասնակիցներ կստանան դրամաշնորհ՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։
Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը։