Skip to main content

IRIS Business Incubator

ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Զբաղվու՞մ եք գյուղատնտեսությամբ ու ցանկանու՞մ եք ձեր գործունեությունը զարգացնել և դարձնել ավելի եկամտաբեր։

☘️ Հայկական Կարիտասն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ձեր կողքին են փոփոխությունների այս ճանապարհին։

Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ընձեռում է նոր հնարավորություն՝ գյուղատնտեսական ոլորտում ինքնազբաղված անձանց համար։

🌱 Ովքե՞ր կարող են դիմել

Երևանում, Երևանամերձ համայնքներում (մինչև 30 կմ), Լոռիում, Շիրակում և Սյունիքում բնակվող և գործունեություն ծավալող անձինք, եթե ներկայացնում են հետևյալ թիրախային խմբերը՝

➡️ 2020թ․ կամ 2023թ․ պատերազմների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք

➡️ 2020թ․ պատերազմի հետևանքով տուժած՝ տեղացի անձինք, այդ թվում՝ պատերազմի մասնակից, զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքի անդամներ

➡️ 2024թ․ Լուռու մարզի ջրհեղեղի հետևանքով տուժած տեղացի անձինք, ում գյուղատնտեսական գործունեությունը տուժել է ջրհեղեղի հետևանքով

➡️ Հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց ընտանիքի անդամ

➡️ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի սահմանամերձ համանքներում բնակվող անձինք

Դիմողները պետք է ունենան իրենց նշած գուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Ինչպիսի՞ աջակցություն դուք կստանաք

✅ Բիզնես գաղափարների վավերացում․ ուսուցում, որը կօգնի Ձեզ ձևավորել կայուն և իրագործելի գործողությունների ծրագիր

✅ Անհատական մենթորություն․ ձեր կողքին կլինեն փորձառու մասնագետներ՝ թե՛ բիզնեսի, թե՛ գյուղատնտեսության ոլորտներից

✅ Վաճառքի և փափուկ հմտությունների զարգացում

✅ Կապերի ստեղծում․ դուք կդառնաք ԻՐԻՍ բիզնես համայնքի լիարժեք անդամ

✅ Նյութատեխնիկական աջակցություն․ ընտրված մասնակիցները Հայկական Կարիտասից կստանան գյուղատնեսական գործունեություն սկսելու կամ զարգացնելու համար անհրաժեշտ տեխնիկա կամ կենսապահովման այլ ռեսուրսներ մինչև 700,000 ՀՀ դրամի շրջանակներում

✅ Սոցիալական աջակցություն․ տրամադրվելու է Հայկական Կարիտասի կողմից՝ կարիքի գնահատման արդյունքում, բնակարանային պայմանների բարելավման նպատակով։

🗓️ Դիմումների վերջնաժամկետ՝ հուլիսի 26

Հայտադիմումների համար այցելեք՝ https://docs.google.com/…/1FAIpQLSfWim2TzLj…/viewform…

ℹ️ Տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝

info@irisbi.am կամ +374 11 474724, +374 44 474724 հեռախոսահամարներով։