Զբաղվու՞մ եք գյուղատնտեսությամբ ու ցանկանու՞մ եք ձեր գործունեությունը զարգացնել և դարձնել ավելի եկամտաբեր։
Հայկական Կարիտասն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ձեր կողքին են փոփոխությունների այս ճանապարհին։
Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում, ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ընձեռում է նոր հնարավորություն՝ գյուղատնտեսական ոլորտում ինքնազբաղված անձանց համար։
Ովքե՞ր կարող են դիմել
Երևանում, Երևանամերձ համայնքներում (մինչև 30 կմ), Լոռիում, Շիրակում և Սյունիքում բնակվող և գործունեություն ծավալող անձինք, եթե ներկայացնում են հետևյալ թիրախային խմբերը՝
2020թ․ կամ 2023թ․ պատերազմների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք
2020թ․ պատերազմի հետևանքով տուժած՝ տեղացի անձինք, այդ թվում՝ պատերազմի մասնակից, զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքի անդամներ
2024թ․ Լուռու մարզի ջրհեղեղի հետևանքով տուժած տեղացի անձինք, ում գյուղատնտեսական գործունեությունը տուժել է ջրհեղեղի հետևանքով
Հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց ընտանիքի անդամ
Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի սահմանամերձ համանքներում բնակվող անձինք
Դիմողները պետք է ունենան իրենց նշած գուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսներ։
Ինչպիսի՞ աջակցություն դուք կստանաք
Բիզնես գաղափարների վավերացում․ ուսուցում, որը կօգնի Ձեզ ձևավորել կայուն և իրագործելի գործողությունների ծրագիր
Անհատական մենթորություն․ ձեր կողքին կլինեն փորձառու մասնագետներ՝ թե՛ բիզնեսի, թե՛ գյուղատնտեսության ոլորտներից
Վաճառքի և փափուկ հմտությունների զարգացում
Կապերի ստեղծում․ դուք կդառնաք ԻՐԻՍ բիզնես համայնքի լիարժեք անդամ
Նյութատեխնիկական աջակցություն․ ընտրված մասնակիցները Հայկական Կարիտասից կստանան գյուղատնեսական գործունեություն սկսելու կամ զարգացնելու համար անհրաժեշտ տեխնիկա կամ կենսապահովման այլ ռեսուրսներ մինչև 700,000 ՀՀ դրամի շրջանակներում
Սոցիալական աջակցություն․ տրամադրվելու է Հայկական Կարիտասի կողմից՝ կարիքի գնահատման արդյունքում, բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Դիմումների վերջնաժամկետ՝ հուլիսի 26
Հայտադիմումների համար այցելեք՝ https://docs.google.com/…/1FAIpQLSfWim2TzLj…/viewform…
Տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝
info@irisbi.am կամ +374 11 474724, +374 44 474724 հեռախոսահամարներով։