Հայտադիմումներ

Կիսվում ենք ձեզ հետ բարի լուրերով։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սկսում է նոր համագործակցություն ICMPD in Armenia-ի հետ։

EU4IMPACT ծրագիրը, որը միտված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից նախաձեռնվող կամ գործող բիզնեսների զարգացմանը, արդեն իսկ սկսել է հայտերի ընդունումը:

Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը  տրամադրելու է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ բիզնես դասընթացներ, որոնք մշակվելու են՝ հաշվի առնելով դիմորդների անհատական կարիքները, քոուչինգ և մենթորինգ:

 280540996_755906055819552_1271086401973261134_n.jpg 

❗❗ Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը:


📌Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը https://shorturl.at/mvTY9

🔗Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք
- Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։
- Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել`
 այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
 այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
 Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ):

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվական թերթիկից: