Մենթորության ծրագիր

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի մենթորները հետևում են մեր առաքելությանը՝  աջակցել Հայաստանի ՓՄՁ ոլորտի զարգացմանը։ Նրանք նաև հայաստանյան ձեռնարկատիրական էկոհամակարգի հաջողակ ներկայացուցիչներ են։ 

Մեր մենթորները ձեռներեցներ են, հաջողակ ղեկավարներ, տարբեր ոլորտներում նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձինք։ Նրանք կաջակցեն ծրագրի մասնակիցներին ԻՐԻՍ ակադեմիայի և ինկուբացիայի ողջ ընթացքում։ 

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի այն ռեզիդենտները, ովքեր կցանկանան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի շնորհիվ ձեռք բերած իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել մյուսներին, ևս կարող են դառնալ մեր ապագա մենթորները։