ԻՐԻՍ համաշխատանքային տարածք
ԻՐԻՍ համաշխատանքային տարածքն այն վայրն է, որտեղ աշխատում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմը և որտեղ տեղի են ունենում ԻՐԻՍ ակադեմիայի, քոուչինգի և մենթորության ծրագրերի հանդիպումները։ Որպես համաշխատանքային տարածք այն հասանելի է նաև ծրագրի մասնակիցների և ապագա ռեզիդենտների (անհատներ և թիմեր, որոնք հետագայում կընտրվեն որպես ծրագրի մասնակից) համար` նպատակ ունենալով ձևավորել ձեռնարկատիրության զարգացման համար արդյունավետ միջավայր։
Մեր համայնքի անդամներից բացի, ԻՐԻՍ համաշխատանքային տարածքը պատրաստ է հյուրընկալել նաև ՓՄՁ ոլորտը ներկայացնող այլ ձեռներեցների և կառույցների։