«ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԻԶՆԵՍԸ» գաղափարատոն 2021 ուսանողական մրցույթի հայտադիմումների ընդունում

"Start Your Business" ideathon 2021 - Open Call 10.06.2021, Հայտարարություն

Մրցույթի մասին

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակներում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը և ՀՊՏՀ CHANGE LAB-ը համատեղ հայտարարում են «ՍՏԵՂԾԻ՛Ր ՔՈ ԲԻԶՆԵՍԸ» գաղափարատոն 2021 ուսանողական եռօրյա մրցույթ, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հետաքրքրությունը դեպի ձեռներեցություն։

Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 7-ից 9-ը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի #315 լսարանում։

Բիզնես գաղափարից դեպի ձեռներեցություն

Ամեն ինչ սկսվում է բիզնես գաղափարից։ Մասնակցելով մրցույթին՝ ուսանողները․

-   կծանոթանան բիզնես գաղափար գեներացնելու և այն վավերացնելու հիմնական գործիքակազմին (հունիսի 7-ից 8-ը),

-   գեներացված բիզնես գաղափարները կներկայացնեն ժյուրիին (հունիսի 9-ին),

-   լավագույն թիմերին հնարավորություն կտրվի՝ ձեռք բերել ավելի խորացված գիտելիքներ և համապատասխան հմտություններ, այդ թվում նաեւ՝ բիզնես գաղափարները կյանքի կոչելու նպատակով դիմելու ֆինանսավորման։

Մասնակցության պայմանները, նախընտրական եւ ընտրական փուլի ձեւաչափը

-   Մրցույթին կարող են դիմել 18 տարեկանից բարձր՝ Հայաստանի Հանրապետությունում սովորող ուսանողները,

-   Ուսանողները կներկայացնեն գրավոր հայտադիմում,

-   Մասնակիցների ընտրությունը կիրականացվի ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի և CHANGE LAB-ի փորձագետներից ձևավորված ժյուրիի կողմից,

-   Կընտրվի առավելագույնը 100 մասնակից-ուսանող,

-   Ընտրված մասնակից ուսանողներից կձևավորվեն խմբեր,

-   Թիմերն իրենց բիզնես գաղափարները կներկայացնեն ժյուրիին,

-   Լավագույն թիմերին կշնորհվեն մասնակցության վկայականներ,

-   Լավագույնը ճանաչված թիմերի ուսանողները կհրավիրվեն՝ մասնակցելու CHANGE LAB-ում անցկացվող երեք-շաբաթյա խորացված բիզնես գիտելիքների և հմտությունների որակավորման դասընթացների, որով կզարգացնեն իրենց բիզնես գաղափարները

-   Արդյունքում, լավագույն բիզնես գաղափար ունեցող ուսանողները պատրաստ կլինեն՝ դիմելու բիզնեսի զարգացման տարբեր ծրագրերի:

Հայտադիմումների ընդունում
Ընտրությունն իրականացվելու է մրցույթի հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով։ Հայտարարությունը գործում է 2021թ մայիսի 28-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ հունիսի 02-ն է։

Առցանց հայտադիմումը հասանելի է ստորև հղմամբ՝

https://forms.gle/gx88ssvXAbUf9P329

Հայտադիմումը հասանելի է ստորև առցանց էջերում՝

-   ՀՊՏՀ CHANGE LAB-ի Facebook սոցիալական ցանցի էջում

-   ՀՊՏՀ -ի Facebook սոցիալական ցանցի էջում

-   ԻՐԻՍ ԲԻ-ի էջում՝ https://www.facebook.com/IRISBusinessIncubator

-   ԻՐԻՍ Բի պաշտոնական կայք-էջում www.irisbi.am,

-   ինչպես նաև ԻՐԻՍ ԲԻ-ի հիմնադիր կառույցների կայք էջերում՝ www.caritas.am և www.sme.am։


Ընդհանուր տեղեկատվություն

ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին առաջարկում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի (ԻՐԻՍ ծրագիր) շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար: Ինկուբատորի հիմնական խնդիրն է նպաստել կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծմանն ու զարգացմանը՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու համար:

ՀՊՏՀ Փոփոխությունների կառավարաման լաբորատորիան, այսուհետ` CHANGE LAB, ստեղծվել է 2019թ․-ին, որի հիմնական առաքելություն է հանդես գալ՝

-   որպես ինկուբատոր թե դասական կամ սոցիալական ձեռնարկատիրություններ ստեղծելու աջակցման, և թե փոփոխությունների գործակալների և խնդիր լուծողների պատրաստման համար։

-   զարգացնել ուսանողների կառավարչական կոմպոտենցիաները, մասնավորապես՝ կառավարման հետևյալ ուղղություններով․ վաճառք, մարքեթինգ և սպասարկում, կազմակերպական կառուցվածք և գործառույթներ, մարդկային ռեսուրսներ, նախագծեր, բիզնես և արտադրական պրոցեսներ, ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ։

***

ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ( ԻՐԻՍ ) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ ԵՄ Մադադ ֆոնդի միջոցով, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից և իրականացվում է Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարած կոնսորցիումի կողմից, որի անդամներն են «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն:



Վերադառնալ ցանկին