Փոքր բիզնեսների խնդիրների վերհանման շուրջ «Կլոր սեղան» քննարկումներ

Round Table Discussion on small business issues 14.04.2021, Մամուլի հաղորդագրություն  ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը իր հիմնադիր կառույցների՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի եւ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի հետ համատեղ, սկսում է փոքր բիզնեսների խնդիրների վերհանման շուրջ «Կլոր սեղան» ձևաչափով քննարկումների շարք։

Առաջին «Կլոր սեղան» քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 14-ին, իսկ քննարկման թեմայի կարեւորության առանձնահատկությունները ԻՐԻՍ ԲԻ ռեզիդնեններին ներկայացրեցին ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը եւ Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը։ 

«Կլոր սեղան» քննարկումների ժամանակ վեր են կհանվում փոքր բիզնեսների խնդիրներն ու զարգացման խոչընդոտները, ինչպես նաեւ դրանց հնարավոր լուծումները։ Քննարկումների արդյունքում վերհանված տեղեկատվությունն ամփոփվելու է, մշակվելու են առաջարկություններ, որոնք փոխանցվելու են շահառու պետական մարմիններին, բիզնեսին աջակցող կառույցներին՝ Հայաստանում բիզնես միջավայրը բարելավելու նպատակով։

Շարքը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի համաֆինանսավորմամբ իրականացվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում։

Վերադառնալ ցանկին