Նոր համագործակցություն ICMPD in Armenia-ի հետ

New cooperation with ICMPD in Armenia 12.10.2021, Հայտարարություն Կիսվում ենք ձեզ հետ բարի լուրերով։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը սկսում է նոր համագործակցություն ICMPD in Armenia-ի հետ։

EU4IMPACT ծրագիրը, որը միտված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից նախաձեռնվող կամ գործող բիզնեսների զարգացմանը, արդեն իսկ սկսել է հայտերի ընդունումը: Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը  տրամադրելու է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա՝ ներառյալ բիզնես դասընթացներ, որոնք մշակվելու են՝ հաշվի առնելով դիմորդների անհատական կարիքները, քոուչինգ և մենթորինգ: 

❗❗ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՄԻԱՅՆ՝
- այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի գտնվել են ՀՀ-ից դուրս, 
- այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
- միգրանտների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ):

Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ բացառությամբ Երևանի։
Ծրագրի միջոցով դուք կարող եք ստանալ 2.000 եվրոյից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ Ձեր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով, ինչպես նաև ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ ձեր բիզնեսը գրագետ և ճիշտ կառավարելու համար: 

Ծրագրին կարող եք դիմել առցանց՝ հետեւելով https://forms.gle/WYL23bemsbvA9SVS8 հղմանը կամ սկանավորելով տեղեկատվական թերթիկում զետեղված QR կոդը:

Հայտադիմումների ընդունման ժամկետն է՝ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվական թերթիկում կամ գտնել այստեղ՝ https://cutt.ly/hELGL0I 


Վերադառնալ ցանկին