Նոր հայտադիմումների ընդունում Իրիս Բիզնես Ինկուբատորում

IRIS Business Incubator 2nd Open Call for Applications 05.11.2020, Հայտարարություն

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված ե ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի և տեղացիների բիզնես նախաձեռնություների աջակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով: Հայտադիմումների ընդունման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայտադիմումներն ընդունվում են հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն) լեզվով: ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK, BUILD, START.

  • SPARK ծրագիր՝ զարգացման վաղ փուլում գտնվող թիմերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվելու նախաինկուբացիոն ծառայություններից՝ նախատեսված գաղափարը, տեխնոլոգիան և բիզնես մոդելը վավերացնելու համար:
  • BUILD ծրագիր՝ այն թիմերի համար, որոնք ունեն վավերացված բիզնես գաղափար և բիզնես մոդել, և կստանան աջակցություն՝ հավաստի բիզնես և ֆինանսական նախագիծ կազմելու համար:
  • START ծրագիր՝ համոզիչ բիզնես և ֆինանասական նախագիծ ունեցողերի համար, որոնք հնարավորություն կստանան օգտվելու ինկուբացիոն և ֆինանանսավորման ծառայություններից:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումների ընդունման 2-րդ փուլի հայտարարությունը գործում է 2020 թ. նոյեմբերի 5-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերի 12-ն է:

Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի բիզնես ինկուբատորի էջում և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև մեր գործընկեր Հայկական Կարիտաս-ի էջում:




Վերադառնալ ցանկին