Տեղեկատվական հանդիպում ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար

Info Session for Studnets from Agricultural College After Anton Kochinyan (Armenian National Agrarian University) 23.11.2021, Հոդված

Նոյեմբերի 19-ին ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ-ում ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիմը «Ձեռներեց դառնալու ճանապարհը․ Ագրոբիզնեսի հնարավորություններն ու մարտահրավերները» թեմայով տեսեկատվական հանդիպում ունեցավ քոլեջի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

Հանդիպմանը նաեւ ներկա էին ԻՐԻՍ ԲԻ-ի ռեզիդենտ-ձեռներեցներ՝ գյուղատնտես, Սարերի Բարիք սոցիալական ձեռնարկություն / Sareri Bariq SE-ի հիմնադիր Արտուշ Խաչատրյանն ու գինեգործ, «Գալար Վազեր» ՍՊԸ-ի (Galar Vines) հիմնադիր Հակոբ Կազանջյանը։ Վերջինս համագործակցում եւ օգտվում է ագրարային համալասարանի գործարանից՝ «Գալար Վազերի» համեղագույն գինին հնեցնելու համար։

 

Հանդիպման ընթացքում ԻՐԻՍ ԲԻ-ի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը նշեց, որ ապագա փորձագետներին կրթելն ագրարային ոլորտի կայուն զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է։ Իսկ ՀԱԱՀ Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ-ի պրոֆեսորադասախոսական կազմը կարեւորեց ուսանողների հետ նմանօրինակ տեղեկատվական հանդիպումների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին՝ ապագա մասնագետներին, ուղիղ կապի մեջ լինել փորձառու մասնագետների հետ:

 

Հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում, իսկ հանդիպման խոսնակներ Արտուշ Խաչատրյանն ու Հակոբ Կազանջյանը, կիսվելով սեփական փորձի դժվարությունների եւ հաջողություններին մասին, ապագա մասնագետներին խորհուրդ տվեցին միշտ երազել, ծրագրեր կազմել, ունենալ հեռանկարներ և հասնել դրանց, չընկրկել ու պայքարել:


Վերադառնալ ցանկին