Եմ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփել է 1-ին ինկուբացիոն փուլի արդյունքները

EU funded IRIS Business Incubator Summarizes 1st Incubation Cycle 25.12.2020, Հոդված ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփել է առաջին ինկուբացիոն փուլի արդյունքները:

ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորն (ԻՐԻՍ ԲԻ) ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության եւ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

Հայտադիմումների ընդունման առաջին փուլը հայտարարվեցր 2019 թ․-ի հոկտեմբերին, որի արդյունքում ինկուբատորն ստացավ շուրջ 600 դիմում սիրիահայ եւ տեղացի ձեռներեցներից: 2020 թ․-ի փետրվարին լավագույն 160-ն ընտրվեց` մասնակցելու բիզնես գաղափարների ներկայացման դասընթացին, ապա` մի քանի օր անց, նրանք ժյուրիին ներկայացրեցին իրենց բիզնես նախաձեռնությունները: Հաղթահարելով նախընտրական փիչինգը` 99 մասնակից հրավիրվեց բիզնես մոդելավորման դասընթաց/աշխատարան, որի ավարտից հետո 73 հաջողված նախաձեռնությունները դարձան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 հիմնական՝ SPARK, BUILD, START ծրագրերի ռեզիդենտներ ու ընդունվեցին ԻՐԻՍ ակադեմիա։ ԻՐԻՍ ակադեմիան անհատական մոտեցում է ցուցաբերում ծրագրերի բոլոր ռեզիդենտներին` օգնելով նրանց թե՛ անհատապես, եւ թե՛ որպես թիմ ստանալու անհրաժեշտ  գիտելիքներ ու գործիքակազմ՝ մրցունակ բիզնես նախաձեռնությունները կյանքի կոչելու  կամ զարգացնելու համար։



Հայաստանում եւ աշխարհում կորոնավիրուսի (COVID-19) համավարակի բռնկման հետևանքով` տուրիզմի եւ հյուրընկալության, նորաձևության եւ տեքստիլի ոլորտների որոշ ռեզիդենտներ բախվել էին տնտեսական դժվարությունների: ԻՐԻՍ ԲԻ-ի թիմը և ծրագրի գործընկերներն որոշում կայացրեցին ռեզիդենտներին բաժանել 2 խմբի՝ այս կերպ հնարավորություն տալով բոլորին մասնակցել ծրագրին տարբեր փուլերում: 2020թ․-ի ապրիլ-մայիս ամիսներինց առաջին խմբի ռեզիդենտներն առցանց՝ մասնակցեցին ԻՐԻՍ ակադեմիայի երկամսյա դասընթացներին՝ գիտելիքներ եւ հմտություններ ստանալով բիզնես գործառնությունների, ֆինանսների, մարքեթինգի, իրավական հարցերի եւ հաշվապահության ոլորտներում: 2020 թ․-ի հուլիսին վերջիններս իրենց բիզնես նախագծերը ներկայացրեցին ԻՐԻՍ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներից, փորձագետներից եւ գործարարներից կազմված ժյուրիին՝ մասնակցելով բիզնես պլանների առցանց փիչինգին։ 

     
Լուսանկարներ՝ ԻՐԻՍ ակադեմիան նախքան COVID-19-ը, ԻՐԻՍ ակադեմիան COVID-19-ի շրջանում

«Այսօր աշխարհը շարունակում է վերականգնվել COVID-19 համավարակից, դրան զուգահեռ ԻՐԻՍ ԲԻ-ի ռեզիդենտների 2-րդ խումբը, որտեղ ընդգրկված են ձեռներեցներ  տուրիզմի եւ հյուրընկալության, նորաձևության եւ տեքստիլի ոլորտներից, վերջապես շարունակում են իրենց մասնակցությունը ԻՐԻՍ ակադեմիայի առցանց դասընթացներին», - ասաց ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը: «Մեր նպատակն է հասնել իրատեսական արդյունքների, որի համար մեր ողջ թիմը մեծ աշխատանք է կատարում: Շատ ուրախ եմ տեսնել մեր ռեզիդենտներից յուրաքանչյուրի առաջընթացը եւ մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորին»։

   
Լուսանկարներ՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 1-ին փուլի ռեզիդենտները ստորագրում են ֆինանսավորման պայմանագրերը
                
2020 թ.-ի սեպտեմբերին ԻՐԻՍ ծրագրի շրջանակում Հայկական Կարիտասն ու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը առաջին փուլի 1-ին խմբի ռեզիդենտների հետ կնքեց դրամաշնորհների եւ փոխառությունների միջոցով ֆինանսավորման պայմանագրերը։ Իսկ առաջին փուլի 2-րդ խմբի ռեզիդենտներն այս պահին պատրաստվում են 2020 թ․-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք փիչինգին, որից հետո հաղթողների հետ ևս կստորագրվեն ֆինանսավորման պայմանագրեր: 

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաջին ինկուբացիոն փուլի արդյունքում` ներառյալ 1-ին և 2-րդ խմբերը, 44 ռեզիդենտ կստանա ֆինանսավորում, համաշխատանքային (co-working) տարածքի հասանելիություն եւ հնարավորություն՝ եւս 6 ամիս շարունակելու իրենց ինկուբացիան։

Վերադառնալ ցանկին