ԻՐԻՍ ծրագրի արդյունքները

Results gained within the framework of IRIS Programme 16.03.2022, Հոդված ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ստեղծվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի եւ տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային «ՄԱԴԱԴ» հիմնադրամի,
Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը 2019թ-ից մինչ օրս իրականացրել է ինկուբացիոն երեք փուլ։ Երեք փուլերի ընթացքում ինկուբատորն ստացել է 1500-ից ավել հայտադիմում Հայաստանի բոլոր մարզերից, սիրիահայ և տեղացի ձեռներեցներից։

Բիզնեսի մոդելավորման դասընթացների են հրավիրվել 450-ից ավել մասնակից, որոնցից շուրջ 250 հաջողված նախաձեռնությունները դարձան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի 3 հիմնական՝ SPARK, BUILD, START ծրագրերի մասնակիցներ և ընդունվեցին ԻՐԻՍ ակադեմիա։ Հաղթահարելով Հայաստանում և աշխարհում կորոնավիրուսի (COVID-19) համավարակի բռնկման խոչընդոտները՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը մշակեց առցանց և անցանց դասընթացների և
քոուչինգի համադրությամբ ծրագիր, որի արդյունքում ռեզիդենտները մասնակցեցին ԻՐԻՍ ակադեմիայի երկամսյա դասընթացներին՝ գիտելիքներ և հմտություններ ստանալով բիզնես գործառնությունների, ֆինանսների, մարքեթինգի, իրավական հարցերի եւ հաշվապահության ոլորտներում: 

ԻՐԻՍ ակադեմիայի յուրաքանչյուր փուլի ավարտին մասնակիցներն իրենց բիզնես նախագծերը ներկայացրեցին ԻՐԻՍ ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներից, փորձագետներից և գործարարներից կազմված ժյուրիին՝ մասնակցելով բիզնես պլանների փիչինգին։

ԻՐԻՍ ծրագրի շրջանակում իրականացված երեք ինկուբացիոն փուլերի արդյունքում ընտրվեցին շուրջ 150 հաջողակ ռեզիդենտներ, որոնք ստացան ֆինանսավորում, համաշխատանքային (co-working) տարածքի հասանելիություն եւ հնարավորություն՝ եւս 6 ամիս շարունակելու իրենց ինկուբացիան մեր քոուչերի հետ միասին։

factsheet-Arm-20220311_page-0001.jpg

Ներառականությունն ու բազմազանությունը միշտ մեր ուշադրության կենտրոնում են՝
- ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ռեզիդենտ ձեռներեցների ավելի քան 50%-ը Հայաստանի մարզերից են,
- ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ռեզիդենտների 63%-ը կանայք են,
- ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը մեծ փորձ ունի այնպիսի թիրախ խմբերի հետ աշխատելու, որոնք տնտեսական ինտեգրման կարիք ունեն, այդ թվում՝ հայրենադարձներ, միգրանտներ, փախստականներ, այլ տեղահանված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք․ մեր ռեզիդենտների 32%-ը նշված
թիրախային խմբերի ներկայացուցիչներ են։

Մենք հավասարապես աջակցում ենք տարբեր ոլորտների, այդ թվում՝ տուրիզմ և հյուրընկալություն, ստեղծարար ոլորտներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում և արտադրություն, այլ արտադրություններ և ծառայություններ։

Վերադառնալ ցանկին