Հայտադիմումների 3-րդ փուլ
ԵՄ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ԻՐԻՍ ծրագրի շրջանակում հայտարարում է հայտադիմումների ընդունման 3-րդ փուլը SPARK, BUILD և START ծրագրերի համար, որոնք ուղղված են ԻՐԻՍ ծրագրի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի թիրախային խմբերի, մասնավորապես՝ սիրիահայերի և տեղացիների բիզնես նախաձեռնությունների աջակցությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ծրագրի 3-րդ փուլի մասնակիցների ընտրությունն իրականացվելու է Հայտադիմումների ընդունման սույն հայտարարության միջոցով: Հայտադիմումների ընդունման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Հայտադիմումներն ընդունվում են հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն) լեզվով։ ԻՐԻՍ ԲԻ-ը հրապարակել է միաժամանակ ընթացող երեք ծրագրի հայտադիմում՝ SPARK, BUILD, START.
- SPARK ծրագիր՝ զարգացման վաղ փուլում գտնվող թիմերի համար, որոնք հնարավորություն կունենան օգտվելու նախաինկուբացիոն ծառայություններից՝ նախատեսված գաղափարը, տեխնոլոգիան և բիզնես մոդելը վավերացնելու համար:
- BUILD ծրագիր՝ այն թիմերի համար, որոնք ունեն վավերացված բիզնես գաղափար և բիզնես մոդել, և կստանան աջակցություն՝ հավաստի բիզնես և ֆինանսական նախագիծ կազմելու համար:
- START ծրագիր՝ համոզիչ բիզնես և ֆինանսական նախագիծ ունեցող թիմերի և ձեռներեցների համար, որոնք հնարավորություն կստանան օգտվելու ինկուբացիոն և ֆինանսավորման ծառայություններից:
Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ֆեյսբուքյան էջում և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի պաշտոնական կայք-էջում, ինչպես նաև բիզնես ինկուբատորի հիմնադիր կառույցների կայք էջերում՝ www.caritas.am և www.sme.am։