ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր
ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայկական նորաստեղծ կազմակերպություն է, որը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:
ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի՝ «ՄԱԴԱԴ» ֆոնդի, Ավստրիական զարգացման համագործակցության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։ԻՐԻՍ Բիզնես ինկուբատորի նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում:
Մեր ծրագրերը
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ունի 3 հիմնական ծրագիր՝ SPARK, BUILD և START։- SPARK ծրագիրը նախատեսված է բիզնես գաղափար ունեցող կամ ինքնազբաղված անձանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնես նախաձեռնությունները։
- BUILD ծրագիրը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը ներկայացնող ստարտափների համար, որոնք գործում են ոչ ավել քան 3 տարի։
- START ծրագիրը թիրախավորում է այն ձեռնարկություններին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 100 մլն ՀՀ դրամը։