Հիմնադիրներ

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019 թ-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ ԵՄ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում:

Հայկական Կարիտաս

«Հայկական Կարիտաս»-ը հիմնվել է 1995 թ-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ: «Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ներքին ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականացմանը:

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թ-ին՝ ՀՀ-ում գործող կամ նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանության, վերջիններիս օժանդակելու իրենց գործունեությունն իրականացնելու համար: Կազմակերպությունը կառավարվում է Խորհրդի կողմից և համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, ում միջոցով պատրաստ է տրամադրել անվճար խորհրդատվություն գործարարներին իրենց բիզնեսի կառավարման ժամանակ: Կազմակերպության առաքելությունն է աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին, պաշտպանել նրանց իրավունքները, ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրության բարելավման նպատակով հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով, իրազեկման նպատակով անդամների շրջանակներում կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ և սեմինարներ: